Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

Ոչ թե կոչում, այլ հոգեվիճակ

Ոչ թե կոչում, այլ հոգեվիճակ
13.07.2025 | 13:24

Ազնվականությունը կոչում չէ, այլ հոգեվիճակ` կյանքի ու մահվան ընկալում արժեքների ու նպատակների այն համատեքստում, որը քեզ բարձրացնում է գիտակցական այն մակարդակին, որից երևում են մարդկային կյանքի դրական ու բացասական կողմերը, այն մեծ իմաստը, որը մարդուն բարձրացնում է բնազդային մակարդակից դեպի բանական մարդ։

Ազնվականությունը պատասխանատվության ու պարտավորությունների բարդ շղթա է, որը ոչ թե ֆորմալ փոխհարաբերություններով ու պարտավորություններով է սահմանված, այլ բնական գիտակցման ու սեփական առաքելության խորը ընկալմամբ։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5018

Մեկնաբանություններ